Ռոհանի. Թեհրան-Դուշանբե հարաբերությունները ավելի ու ավելի շատ են զարգանալու
Տաջիկստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Երկու կառավարությունների կամքի լույսի ներքո, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունն ամրապնդվելու են»:
Շաբաթ օրը, Տաջիկստանի մայրաքաղաքում անցկացվող «Գործընկերություն եւ վստահություն Ասիայում») CICA( 5-րդ գագաթաժողովի շրջանակում, այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, շնորհակալություն հայտնլեով նիստը հյուրընկալելու համար, նշել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են ներդումներ անել Տաջիկստանում և իրենց փորձը փոխանցել զարգացման ծրագրերի իրականացման ոլորտում:
Հանդիպման ընթացքում, Տաջիկստանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է ընդլայնել հարաբերություններն Իրանի հետ: Նա ողջունել է իրանական ընկերությունների ներկայությունը Տաջիկստանում և երկու երկրների մասնավոր բաժինների համագործակցությունը:
Ռահմոնովը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին և նրան ընկերակցող պատվիրակությանը՝ նիստին ակտիվ մասնակցության համար, նշելով, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը Տաջիսկտանի կառավարության ցանկությունն է: