Հյուսիսային Կովկասի հնարավորությունները Իրան-Ռուսաստան առևտրա-մշակութային հարաբերությունների զարգացման համար
ԻԻՀ էներգետիկայի նախարարն ասել է.«Հյուսիսային Կովկասն անհրաժեշտ ռեսուրսներ ունենալով, կարևոր դերակատարություն ունի Իրան-Ռուսաստան առևտրի, գիտության և մշակութային հարաբերությունների զարգացման գործում»:
Կիրակի օրը, Թեհրանում, Իրանի և Հյուսիսային Կովկասի առևտրային ու մշակութային համագործակցությունների երկրորդ համագումարի բացման հանդիսության ժամանակ, անդրադառնալով տնտեսական տարբեր բաժիններում կողմերի պոնտենցիալներին, Ռեզա Արդաքանյանն ասել է.«Զբոսաշրջային վիզաների չեղարկումը կարող է նպաստել այս համագործակցությունների ընդլայնմանը»:
Նշելով, որ հյուսիս-հարավ միջանցքը լավ առիթ է երկու երկրի համագործակցությունների ընդլայնման համար, Իրանի էներգետիկայի նախարարն ասել է.«Իրանի ռելսային կապը է նպաստել Իրան-Ռուսաստան համագործակցությունների առավել ընդլայնմանը և հույս ունենք, որ Ռաշթ-Անկարա ռելսային գծի միանալով կատարելագործվելու է Իրան-Ռուսաստան վերջնական օղակը և ընդլայնվելու են երկու երկրի առևտրային հարաբերությունները»:
Անդրառանալով գյուղատնտեսության ոլորտում Իրան-Ռուսաստան համագործակցությունների ընդլայնմանը, նախարարն ասել է.«Իրանի էլեկտրաէներգիայի ցանցի Ռուսաստանին միանալը երկու երկրի առևտրային հարաբերությունների այլ ոլորտներից է և այդ միացումը տեղի է ունենալու շուտով՝ Հայաստանի և Տաջիկստանի ճանապարհով»:
ՌԴ Հյուսիսային Կովկասի նախարար՝ Սերգեյ Չեբաթարևը հույս է հայտնել, որ երեք անգամ կավելանա կողմերի առևտրափոխանակումների ծավալը: Նա նշել է, որ 2018թ. Իրան-Ռուսաստան առևտրափոխանակումները կազմել են մեկ միլիարդ 800 միլիոն դոլար, ինչը 2017թ. համեմատությամբ երկու տոկոս աճ է արձանագրել:
Նա նշել է, որ Իրան-Հյուսիսային Կովկաս առևտրային ու մշակութային համագործակցությունների համագումարում ստորագրվել են տասնյակ պայմանագրեր ու համաձայնագրեր: