Ռոհանի.«Եվրոպային ՀԳՀԾ-ի հետ կապված քիչ ժամանակ է մնացել»
Խոսելով անցած մեկ տարվա ընթացքում Թեհրանի համբերատարության ու ինքնազսպվածության մասին,ԻԻՀ նախագահն ասել է.«ՀԳՀԾ-ի անդամ եվրոպացի երկրներին քիչ ժամանակ է մնացել»:
Երկուշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆիլիպ Թիբուի հավատարմագիրն ստանալիս նշել է, որ այժմյան պայմանները զգայուն են, հավելելով.«ՀԳՀԾ-ի ոչնչացումը չի բխում Իրանի, Ֆրանսիայի, տարածաշրջանի ու աշխարհի շահերից»:
Ռոհանին հստակեցրել է.«Թրամփի կողմից որոշ հարցերում, այդ թվում դեղորայքի, բժշկական սարքերի ու մարդատար ինքնաթիռների պահեստամասերի ներմուծման և որոշ գործարանների արտադրած պահեստամասերի ու սննդանյութերի առևտրի արգելումը, և սահմանափակությունների ստեղծումն անմարդկային քայլեր են և վկայում են Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի ծավալուն տնտեսական պատերազմի մասին»:
Թեհրանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆիլիպ Թիբուն ևս իր հավատարմագիրն հանձնելով ԻԻՀ նախագահին ասել է.«Թեհրանը կատարել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավորությունները և Ֆրանսիան փորձում է պահպանել միջազգային հանրության կողմից հովանավորվող այս համաձայնագիրը»: