Ռոհանի.«Թեհրան-Պեկին համագործակցությունը չի սահմանափակվում որևէ բնագավառով»
Ողջունելով Իրանի զարգացման նախագծերում Չինաստանի ներգրավվածությունն ու ներդրումը , ԻԻՀ նախագահն ասել է.«Թեհրան-Պեկին համագործակցությունը չի սահմանափակվում որևէ բնագավառով»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Թեհրանում Չինաստանի նորանշանակ դեսպան Չանգ Հուայի հավատարմագիրն ստանալիս անդրադարձել է երկու երկրի երկարատև ու ռազմավարական հարաբերություններին: «Երկու երկրները նույն տեսակետն ունեն տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ և այս հարաբերությունները զարգանում են»,ասել է նախագահը:
Նշելով, որ Թեհրան-Պեկին համագործակցությունը հիմնական նշանակություն ունի տարածաշրջանի կայունության պահպանման մեջ, ԻԻՀ նախագահը հավելել է.«Իրանն ու Չինաստանն իրար կողքի կարող են Ասիայի տարածաշրջանում համագործակցել ահաբեկչության դեմ մղվող պայքարում»:
Ընդգծելով, որ Իրանը ցանկանում է պահպանել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, Ռոհանին ասել է.«Միակողմանիությունը սխալ ու վտանգավոր ճանապարհ է տարածաշրջանի ու միջազգային հանրության համար»:
Թեհրանում Չինաստանի նորանշանակ դեսպան Չանգ Հուան ևս իր հավատարմագիրը հանձնելով ԻԻՀ նախագահին ասել է.«Չինաստանը ցանկանում է խորացնել ռազմավարական հարաբերություններն Իրանի հետ»: