Իրանն ու Իրաքը մտադիր են ավիապաշտպանության ոլորտում ընդլայնել համագործակցությունը
Իրանի բանակի հակաօդային պաշտպանության հրամանատարը և Իրաքի բանակի ուսուցման և գործառնությունների գծով հրամանատարի տեղակալը կարևորել են ավիապաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունների ընդլայնումը:
Կիրակի օրը, Թեհրանում գեներալ -մայոր Թարեղ Աբբաս Էբրահիմ Աբդոլհոսեյնի հետ հանդիպման ժամանակ, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդը նշել է, որ քաղաքական ու աշխարհագրական սահմանները չեն կարող Իրանին ու Իրաքին հեռացնել:
Անդրադառնալով Իրանի ռազմական ու պաշտպանական կարողություններին, գեներալ Սաբահի Ֆարդը ԻԻՀ պատրաստակամությունն է հայտնել Իրաքի օդային պաշտպանության կարիքների ապահովման նպատակով այդ երկրի հետ համագործակցելու կապակցությամբ:
Անդրադառնալով պաշտպանական համակարգեր նախագծելու և արտադրելու Իրանի բարձր կարողականության, գեներալ Թարեղ Աբբաս Էբրահիմ Աբդոլհոսեյնն ասել է.«Իրաքը ցանկանում է տարբեր ոլորտներում համագործակցել Իրանի օդային պաշտպանության մասնագետների հետ»: