Ռոհանի.«Իրանը տարածաշրջանում պատերազմ եւ հակամարտություն չի փնտրում»
https://parstoday.ir/hy/news/iran-i108817-Ռոհանի._Իրանը_տարածաշրջանում_պատերազմ_եւ_հակամարտություն_չի_փնտրում
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը տարածաշրջանում պատերազմ եւ հակամարտություն չի փնտրում, բայց թշնամուն թույլ չի տա ներխուժել իր սահմանները»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 26, 2019 13:41 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանը տարածաշրջանում պատերազմ եւ հակամարտություն չի փնտրում»

ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը տարածաշրջանում պատերազմ եւ հակամարտություն չի փնտրում, բայց թշնամուն թույլ չի տա ներխուժել իր սահմանները»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կառավարության նիստում անդրադառնալով ամերիկյան լրտեսական անօդաչու թռչող սարքի կողմից Իրանի ջրային տարածքի խախտմանը, ասել է.«Եթե թշնամին փորձի խախտել Իրանի օդային կամ ջրային տարածքը, Իսլամական հանրապետության կարմիր գծերից անցած կլինի ,ապա Իրանի զինված ուժերը համապատասխան քայլեր կձեռնարկեն և վճռորոշ պատասխան կտան»:

Նշելով,որ  լիովին իրանական արտադրության համակարգը կործանեց ԱՄՆ-ի լրտեսական անօդաչու թռչող սարքը, Ռոհանին հավելել է.«Իրանը գիտության, տեխնոլոգիայի, արդյունաբերության և ռազմական ու ոչ ռազմական ոլորտներում լավ առաջընթաց է արձանագրել»:

Խոսելով ԱՄՆ-ի կառավարության հակաիրանական քաղաքականությունների մասին, Իրանի նախագահն ասել է.«Այս օրերին Սպիտակ Տունը շփոթված է և նրա պաշտոնյաների արտահայտություններն անհեթեթ ու զավեշտալի են»:

Ռոհանին հստակեցրել է.«Եթե Թրամփին մտահոգում է Իրանի հասանելիությունը միջուկային զենքին, ապա ինչու է լռում Իսրայելի օկուպանտ ռեժիմի հարցում, որը մեծ քանակությամբ ատոմային զենք ունի»:

Նշելով, որ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ֆեթվայի և ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցների համաձայն Իրանի իսլամական հանրապետությունը չի ձգտում տիրանալ միջուկային զենքի, հավելել է.«Ամերիկացիներն իրենք ապացուցեցին,որ իրենց խոսքերն անհիմն են , սուտ ու անհեթեթ»: