ԻԻՀ ԱԳ նախարար. Եվրոպական երեք երկրների հուշագիրը հակասում է ՀԳՀԾ-ին
ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքելով եվրոպական երեք երկրների կողմից ստորագրված հուշագրին, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարին ուղղված նամակում գրել է, որ հուշագիրը հակասում է ՀԳՀԾ-ին:
Նամակում Զարիֆն անդրադարձել է եվրոպական երկրների թերացումներին, նշելով, որ Իրանն իրավունք ունի մասնակի կամ լիովին կրճատել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:
Նամակում, ԻԻՀ ԱԳ նախարարը, դիմելով համաձայնության կողմերին, նշել է. «ՀԳՀԾ-ն պահպանելու միակ ճանապարհը անդամների կողմից իրենց պարտավորությունների լիարժեք գործադրումն է»:
Մոհամամդ Ջավադ Զարիֆը հավելել է, որ Իրանը լուրջ է տրամադրված իր իրավունքների պաշտպանւթյան և ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի դադարեցման հարցում և այս ուղությամբ քաղաքական ճնշումների չի ենթարկվելու:
ԻԻՀ ԱԳ նախարարը, իր թուիթերյան էջում արած գրառման մեջ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է. «Պատժամիջոցները ոչ թե փոխարինում են պատերազմին, այլ հենց պատերազմ են: Իրանի հետ պատերազմն ինքնախաբեություն է: Նա, ով սկսի պատերազմը, չի կարող այն ավարտել: Բանակցություններն ու պատժամիջոցները միասին չեն ախատում»: