Բրիտանիայի կառավարությունը պետք է պատասխան տա Իրանին
Իրանի խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահը հայտարարել է, որ իրանական նավթատարը կալանավորելու Բրիտանիայի կառավարության որոշումն անօրինական է և Լոնդոնը պետք է դրա համար պատասխան տա Իրանին:
Մոջթաբա Զոլնուրին, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության թղթակցին տված հարցազրույցում նշել է, որ իրանական նավթատարը կալանավորելու Բրիտանիայի կառավարության քայլը խախտում է միջազգային կանոնները:
Նա հավելել է. «Եթե Բրիտանիայի կառավարությունն ազատ չարձակի իրանական նավթատար տանկերը, Իրանը կդիզմի համապատասխան քայլերի»:
Նշելով, որ տանկերում եղած իրանական նավթն անօրինական կամ մաքսանենգ ճանապարհով չէր տեղափոխվում, Զոլնուրին հավելել է. «Իրանի դեմ ուղղված Բրիտանիայի այս քայլը վտանգում է ամբողջ աշխահի երթևեկության ազատությունը»:
Դիմելով ԱՄՆ-ին ու այդ երկրի դաշնակիցներին, նա ասել է. «Չպետք է արվեն այնպիսի քայլեր, որոնց ԻԻՀ կարող է պատասխանել»:
Անցած հինգշաբթի օրը, Բրիտանիայի արքայական նավատորմի նավերը Ջիբրալթարի նեղուցում կալանավորել են իրանական նավթային տանկերը: Հաղորդումների համաձայն, այս քայլն արվել է ԱՄՆ-ի պահանջով: