Իրանը հայտարարելու է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների դարդարեցման նոր փուլի մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i109173-Իրանը_հայտարարելու_է_ՀԳՀԾ_ով_ստանձնած_իր_պարտավորությունների_դարդարեցման_նոր_փուլի_մասին
Իրանի կողմից եվրոպական երկրներին տրված 60-օրյա ժամկետի ավարտին, այսօր Իրանը կհայտարարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների դադարեցման նոր փուլի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2019 05:22 Asia/Tehran
  •  Իրանը հայտարարելու է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների դարդարեցման նոր փուլի մասին

Իրանի կողմից եվրոպական երկրներին տրված 60-օրյա ժամկետի ավարտին, այսօր Իրանը կհայտարարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների դադարեցման նոր փուլի մասին:

Մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու տարելիցին, եվրոպական երկրների կողմից իր կրած վնասները փոխհատուցելու գործում ցուցաբերած անգործության հետևանքով, Իրանը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ կետերի համաձայն, դադարեցնում է համաձայնությամբ սստանձնած իր պարտավորությունների մի մասի կատարումը:

Իրանը ՀԳՀԾ-ի անդամ երկրներին 60 օր ժամանակ էր տվել՝ իրենց պարտավորություններն իրագործելու համար, նշելով, որ հակառակ դեպքում կշարունակոի իր պարտավորությունների դադարեցման ընթացքը:

Միևնույն ժամանակ, Իրանի ատոմային կազմակերպությունը վերջերս հայտարարեց, որ Իրանը գերազանցել է ուրանի հարստացման համար նախատեսված 300 կիլոգրամի սահմանը:

Իրանը հայտարարել է, որ երկրորդ քայլով, անցնելու է ուրանի հարստացման համար սահմանված 3,67 տոկոսը, իսկ Արաքի ռեակտորը վեադառնալու է իր աշխատանքի նախկին մակարդակին:

ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ կետերի համաձայն, ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններն անդամ երկրների կողմից չկատարվելու դեպքում, Իրանն իրավունք ունի ամբողուջությամբ կամ մասնակիոերն դադարեցնել իր պարտավորությունները: