Իրանը հայտարարելու է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների դարդարեցման նոր փուլի մասին
Իրանի կողմից եվրոպական երկրներին տրված 60-օրյա ժամկետի ավարտին, այսօր Իրանը կհայտարարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների դադարեցման նոր փուլի մասին:
Մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու տարելիցին, եվրոպական երկրների կողմից իր կրած վնասները փոխհատուցելու գործում ցուցաբերած անգործության հետևանքով, Իրանը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ կետերի համաձայն, դադարեցնում է համաձայնությամբ սստանձնած իր պարտավորությունների մի մասի կատարումը:
Իրանը ՀԳՀԾ-ի անդամ երկրներին 60 օր ժամանակ էր տվել՝ իրենց պարտավորություններն իրագործելու համար, նշելով, որ հակառակ դեպքում կշարունակոի իր պարտավորությունների դադարեցման ընթացքը:
Միևնույն ժամանակ, Իրանի ատոմային կազմակերպությունը վերջերս հայտարարեց, որ Իրանը գերազանցել է ուրանի հարստացման համար նախատեսված 300 կիլոգրամի սահմանը:
Իրանը հայտարարել է, որ երկրորդ քայլով, անցնելու է ուրանի հարստացման համար սահմանված 3,67 տոկոսը, իսկ Արաքի ռեակտորը վեադառնալու է իր աշխատանքի նախկին մակարդակին:
ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ կետերի համաձայն, ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններն անդամ երկրների կողմից չկատարվելու դեպքում, Իրանն իրավունք ունի ամբողուջությամբ կամ մասնակիոերն դադարեցնել իր պարտավորությունները: