Իրանական ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Իրանը 11.5 մլրդ դոլարի արտահանում է իրականացրել
https://parstoday.ir/hy/news/iran-i109198-Իրանական_ընթացիկ_տարվա_առաջին_եռամսյակում_Իրանը_11.5_մլրդ_դոլարի_արտահանում_է_իրականացրել
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ իրանական ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Իրանը 11.5 մլրդ դոլարի արտահանում է իրականացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2019 15:18 Asia/Tehran
  • Իրանական ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Իրանը 11.5 մլրդ դոլարի արտահանում է իրականացրել

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ իրանական ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Իրանը 11.5 մլրդ դոլարի արտահանում է իրականացրել:

Կիրակի օրը, արտահանման թեմայով ազգային համագումարում ունեցած ելույթում, Մոհամմեդ Ռեզա Մավդուդին ասել է.«Իրանական ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավելի քան 10 մլրդ դոլար արժողությամբ ապրանք է ներկրվել Իրան, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաեմատությամբ 8.7 տոկոս նվազել է:  Հետևաբար այդ եռամսյակում առեւտրային հաշվեկշիռը մնացել է դրական:

Մավդուդին նշել է, որ չնայած Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին, չի տուժել ոչ-նավթային արտահանումը, որը շրջափակումների հխավոր թիրախն է հանդիսանում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. մայիսին միակողմանիորեն հրաժարվեց ՀԳՀԾ-ից և շրջափակման ենթարկեց Իրանի տնտեսության որոշ բաժինները: