Իրանի արդյունաբերության նախարար. Հարևան երկրներ արտահանումների խնդիր գոյություն չունի
https://parstoday.ir/hy/news/iran-i109276-Իրանի_արդյունաբերության_նախարար._Հարևան_երկրներ_արտահանումների_խնդիր_գոյություն_չունի
Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարը հայտարարել է. «Չնայած հակաիրանական պատժամիջոցներին, դեպի հարևան երկրներ արտահանումների հարցում որևէ խնդիր չի առաջացել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2019 19:30 Asia/Tehran
  • Իրանի արդյունաբերության նախարար. Հարևան երկրներ արտահանումների խնդիր գոյություն չունի

Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարը հայտարարել է. «Չնայած հակաիրանական պատժամիջոցներին, դեպի հարևան երկրներ արտահանումների հարցում որևէ խնդիր չի առաջացել»:

Երեքշաբթի օրը, հանքարդյունաբերության միջազգային 11-րդ ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, Ռեզա Ռահմանին ասել է. «Ցուցահանդեսում ներկայացված ընկերությունները ներկայացրել են այս ոլորտում Իրանի հնարավորությունները»:

ԱՄՆ-ն փորձում է խանգարել Իրանի արտահանումներին այլ երկրներ, սակայն այդ երկրները, այդ թվում նաև Հայաստանը, Թեհրանի հետ ունեցած առևտրային ամուր կապերի պատճառով, չեն ընդունում այս կապակցությամբ ԱՄՆ-ի կարծիքը և ձգտում են ավելի խորացնել Իրանի հետ իրենց հարաբերությունները:

Իրանը, ավելի քան 60 միլիարդ տոննա հանքանյութով, համարվում է աշխահում հանքանյութի ամենամեծ պաշարներն ունեցող չորրորդ երկիրը: