Ռոհանի.«Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի բոլոր ջանքերը ձախողվել են»
https://parstoday.ir/hy/news/iran-i109411-Ռոհանի._Իրանի_ժողովրդի_դեմ_ԱՄՆ_ի_բոլոր_ջանքերը_ձախողվել_են
ԻԻՀ նախագահն ասել է.«Անցած 14 ամիսների ընթացքում ԱՄՆ-ը ամենածանր պատժամիջոցներն է կիրառել Իրանի ժողովրդի դեմ, սակայն թե հասարակական, թե քաղաքական և թե իրավական դաշտում ձախողել է»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 14, 2019 08:55 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի բոլոր ջանքերը ձախողվել են»

ԻԻՀ նախագահն ասել է.«Անցած 14 ամիսների ընթացքում ԱՄՆ-ը ամենածանր պատժամիջոցներն է կիրառել Իրանի ժողովրդի դեմ, սակայն թե հասարակական, թե քաղաքական և թե իրավական դաշտում ձախողել է»:

Կիրակի օրը, Իրանի Հյուսիսային Խոռասան նահանգի Շիրվան քաղաքի ժողովրդի հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին նշել է, որ ամերիկացիները ձախողել են տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և Եմենում և եթե մեկը ասի, թե Իրանի ժողովուրդը ճնշումների տակ թուլացել է, դա սուտ ու ոչ-հավաստի հայտարարություն է:

Ռոհանին նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի կամայական քայլերը ձախողվել են ՄԱԿ-ում, ՄԱԳԱՏԷ-ում և այլ միջազգային կառույցներում: ՄԱԳԱՏԷ-ի Վճռադատ խորհրդում ևս երկրների մեծամասնությունը հովանավորեցին Իրանի ժողովրդին:

«Իրանի ներկայացրած հայցից հետո, ԱՄՆ-ը դատապարտվել է միջազգային դատարանում: Աշխարհի հանրային կարծիքը ևս դատապպարտել է ԱՄՆ-ի քայլերը»,-ասել է Իրանի գործադիր իշխանության ղեկավարը:

Ռոհանին նշել է, որ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, ԻԻՀ-ը երբեք կարիքի ձեռք չի մեկնել օտարներին ու միջազգային հիմնադրամներին և կանգնել է իր ոտքին և ինքնուրույն վճարել է իր պարտքերը: