Իրանցի երիտասարդների պատասխանը Ֆրանսիայի «Պեժո» ընկերության խոստումնազանցությանը
Ի պատասխան Ֆրանսիայի «Պեժո» ընկերության խոստումնազանցությանը, Թեհրանում «Իրան-Խոդրո» արդյունաբերական խմբի կենտրոնում, ԻԻՀ նախագահի գիտական ուտեխնիկական հարցերի գծով տեղակալ՝ Սուրենա Սաթարիի ներկայությամբ, մեկնարկել է իրանական «Պեժո-301» ավտոմեքենայի փորձնական արտադրումը:
Երկուշաբթի օրը, «Պեժո-301» ավտոմեքենայի փորձնական հոսքագծի շահագործման միջոցառմանը, «Իրան-Խոդրո» արդյունաբերական խմբի գործադիր տնօրեն Հաշեմ Յեքե Զարեն նշել է, որ իրանցի երիտասարդ մասնագետների օրակարգում է դրված «Իրան-Խոդրո»-ի արտադրանքների տեղայնացումը, առանց ֆրանսիական «Պեժո» ընկերությունից կախվածության, և այս շրջանակում առաջին արտադրանքն է «Պեժո-301» իրանական ավտոմեքենան:
Ֆրանսիական «Պեժո» ընկերությունը որոշ ժամանակ առաջ, այն պայմաններում հեռացավ Իրանից, երբ «Իրան-Խոդրո» ընկերության հետ պայմանագիր էր կնքել «2008, 301 և 208» ավտոմեքենաների արտադրման կապակցությամբ: