Հորմոզի նեղուցում ձկնորսական նավի հետ բախվելու հետևանքով, բրիտանական լցանավը կալանավորվել է
Իրանը Հորմոզի նեղուցում բրիտանական Stena Impero լցանավի կալանման պատճառի կապակցությամբ հայտարարել է, որ լցանավը Հորմոզի նեղուցում բախվել է ձկնորսական նավի հետ: Միջադեպից հետո քննություն է անցկացվում՝ պատճառները պարզելու համար:
Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ծովուժի հասարակայնության հետ կապերի վարչությունը ուրբաթ օրը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է, որ ծովուժն Իրանի հարավում գտնվող Հորմոզ նեղուցում բրիտանական լցանավ է կալանավորել միջազգային ծովագնացության կաննոները չհարգելու պատճառով:
Հորմոզգան նահանգի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալահմորադ Աֆիֆիփուրը հավելել է.«Երբ բրիտանական լցանավը բախվել է ձկնորսական նավի հետ, տուժած նավի անձնակազմը կապ է հաստատել բրիտանական լցանավի անձնակազմի հետ: Սակայն բրիտանական նավը չի արձագանքել ձկնորսական նավի անձնակազմին, և ըստ օրենքի, ձկնորսներն այդ մասին հայտնել են Հորմոզգան նահանգի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության դեպարտամենտին:
Աֆիֆիփուրը հստակեցրել է.«Հորմոզգան նահանգի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության դեպարտամենտն այդ մասին անմիջապես հայտնել է Իրանի Զինված ուժերին՝ բրիտանական նավը դեպի Բանդար Աբբաս նավահանգիստ ուղղորդելու, ստույգ քննություն անցկացնելու և միջադեպի պատճառները պարզելու համար»:
Նշելով, որ բրիտանական լցանավի անձնակազմի 23 անդամներն անվտանգության նկատառումներով պետք է մնան նավում, Աֆիֆիփուրը հավելել է.«Բրիտանական Stena Impero նավի անձնակազմի 18 անդամները հնդիկ են, մյուս հինգը՝ Ռուսաստանի, Ֆիլիպինների և Լատվիայի քաղաքացիներ»: