Իրանն ԱԷՄԳ-ին կոչ է արել Ամանոյի մահվանից հետո ևս պահպանել չեզոքությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i109674-Իրանն_ԱԷՄԳ_ին_կոչ_է_արել_Ամանոյի_մահվանից_հետո_ևս_պահպանել_չեզոքությունը
Վիեննայում Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական դեսպան ու ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ է արել կառույցի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվանից հետո ևս հավատարիմ մնալ չեզոքության, պրոֆեսիոնալիզմի, և անկախության երեք սկզբունքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2019 14:42 Asia/Tehran
  • Իրանն ԱԷՄԳ-ին  կոչ է արել Ամանոյի մահվանից հետո ևս պահպանել չեզոքությունը

Վիեննայում Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական դեսպան ու ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ է արել կառույցի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվանից հետո ևս հավատարիմ մնալ չեզոքության, պրոֆեսիոնալիզմի, և անկախության երեք սկզբունքներին:

Քազեմ Ղարիբաբադին այսօր հրապարակել է հաղորդագրություն, որում  այդ մասին նշելով, ցավակցություն է հայտնել  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվան կապակցությամբ:

Ղարիբաբադին ցավակցություն  է հայտնել  Ամանոյի հարազատներին, բարեկամներին, գործակալության աշխատակիցներին և Ճապոնիայի կառավարությանն ու ժողովրդին:

Բարձր գնահատելով Յուկիա Ամանոյի կողմից միջազգային հանրությանը մատուցված ծառայությունները, Ղարիբաբադին ընդգծել է.«ԱԷՄԳ-ի նպատակների իրականացման և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագի պահպանման ոլորտում  Ամանոյի կարևոր դերակատարությունը երբեք չի մոռացվելու»:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քարտուղարությունն այսօր նամակ հղելով  գործակալության անդամ երկրներին,  խորը վշտով տեղեկացրել է գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվան մասին: