Իրանն ԱԷՄԳ-ին կոչ է արել Ամանոյի մահվանից հետո ևս պահպանել չեզոքությունը
Վիեննայում Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական դեսպան ու ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ է արել կառույցի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվանից հետո ևս հավատարիմ մնալ չեզոքության, պրոֆեսիոնալիզմի, և անկախության երեք սկզբունքներին:
Քազեմ Ղարիբաբադին այսօր հրապարակել է հաղորդագրություն, որում այդ մասին նշելով, ցավակցություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվան կապակցությամբ:
Ղարիբաբադին ցավակցություն է հայտնել Ամանոյի հարազատներին, բարեկամներին, գործակալության աշխատակիցներին և Ճապոնիայի կառավարությանն ու ժողովրդին:
Բարձր գնահատելով Յուկիա Ամանոյի կողմից միջազգային հանրությանը մատուցված ծառայությունները, Ղարիբաբադին ընդգծել է.«ԱԷՄԳ-ի նպատակների իրականացման և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագի պահպանման ոլորտում Ամանոյի կարևոր դերակատարությունը երբեք չի մոռացվելու»:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քարտուղարությունն այսօր նամակ հղելով գործակալության անդամ երկրներին, խորը վշտով տեղեկացրել է գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվան մասին: