ԱՄՀ-ն 2020թ. Իրանում տնտեսական աճ է կանխատեսում
https://parstoday.ir/hy/news/iran-i109780-ԱՄՀ_ն_2020թ._Իրանում_տնտեսական_աճ_է_կանխատեսում
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) իր նոր զեկույցում 2020 թվականի համար կանախտեսում է Իրանի տնտեսության աճ, չնայած թիկունքում թողած երկու ծանր տարիներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2019 12:38 Asia/Tehran
  • ԱՄՀ-ն 2020թ. Իրանում  տնտեսական աճ է կանխատեսում

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) իր նոր զեկույցում 2020 թվականի համար կանախտեսում է Իրանի տնտեսության աճ, չնայած թիկունքում թողած երկու ծանր տարիներին:

Արժույթի միջազգային հիմնադրամը չորեքշաբթի օրը «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» նոր զեկույցում հայտարարել է, որ 2019 թվականին Իրանի ՀՆԱ-ի աճի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ոչ մի փոփոխություն չի կրել, իսկ 2020 թվականին Իրանի տնտեսական աճը կանխատեսվում է 0.2 տոկոս: 

Ըստ զեկույցի՝ անցած տարի Իրանի տնտեսական աճի ցուցանիշը եղել է -3.9 տոկոս: Հաշվի առնելով ԱՄՆ-ի հակաիրանական  միակողմանի խիստ պատժամիջոցները, ընթացիկ տարում տնտեսական աճի ցուցանիշը կկազմի -6 տոկոս:

Պատժամիջոցների ազդեցության վերացումը  կնպաստի  առաջիկա տարում Իրանի տնտեսական աճին: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ այս դրական գործընթացը կշարունակվի մինչև 2024 թվականը: