Իրանի նախագահ.«Օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում լարվածության գլխավոր գործոնն է »
https://parstoday.ir/hy/news/iran-i109884-Իրանի_նախագահ._Օտար_ուժերի_ներկայությունը_տարածաշրջանում_լարվածության_գլխավոր_գործոնն_է
ԻԻՀ նախագահն ասել է.«Օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն չի նպաստում անվտանգության հաստատմանը, այլև տարածաշրջանում լարվածության գլխավոր գործոնն է հանդիսանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2019 13:05 Asia/Tehran
  • Իրանի նախագահ.«Օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում լարվածության գլխավոր գործոնն է »

ԻԻՀ նախագահն ասել է.«Օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն չի նպաստում անվտանգության հաստատմանը, այլև տարածաշրջանում լարվածության գլխավոր գործոնն է հանդիսանում»:

Կիրակի օրը, Թեհրանում Օմանի արտգործնախարար Յուսեֆ Բեն Ալավիի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ Իրանին ու Օմանին է վերապահված Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովումը, Հասան Ռոհանին ասել է.«Իրանը միշտ ձգտել է Պարսից ծոցը, Օմանի ծովը և Հորմուզի նեղուցն ապահով պահել միջազգային նավագնացության համար»:

Նշելով, որ Իրանը երբեք օտարների հետ լարվածության սկսողը չի եղել ու չի լինելու, Ռոհանին ասել է.«Այսօր տարածաշրջանում լարվածություններն արմատավորված են ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի միակողմանիորեն դուրս գալու և այդ երկրի կառավարության սին ենթադրությունների մեջ»:

ԻԻՀ նախագահն անօրինական է համարել Ջիբրալթարում իրանական նավթային լցանավի կալանավորումը: Ռոհանին նշել է, որ Իրանը հզորությամբ դիմակայելու է Պարսից ծոցի, Օմանի ծովի և Հորմուզի նեղուցի անվտանգությանը վտանգող քայլերին:

Հանդիպման ժամանակ, Օմանի արտգործնախարար Յուսեֆ Բեն Ալավին ասել է.«Անշուշտ տարածաշրջանում իրական ու կայուն անվտանգության հաստատումն առանց Իրանի ներկայության հնարավոր չի լինելու»: