Իրանն ու Չինաստանը պատժամիջոցների պայմաններում ձգտում են հարաբերությունների ընդլայնմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i109919-Իրանն_ու_Չինաստանը_պատժամիջոցների_պայմաններում_ձգտում_են_հարաբերությունների_ընդլայնմանը
Երկուշաբթի օր, Թեհրանում, Չինաստանի իշխող կուսակցության միջազգային հարաբերությունների նախարար Սունգ Թաոի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրի լավ հարաբերություններին և սերտ տեսակետներին, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ասել է.«Իրանը պատրաստ է Պակիստանի ճանապարհով գազ արտահանել Չինաստան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2019 13:03 Asia/Tehran
  • Իրանն ու Չինաստանը պատժամիջոցների պայմաններում ձգտում են հարաբերությունների ընդլայնմանը

Երկուշաբթի օր, Թեհրանում, Չինաստանի իշխող կուսակցության միջազգային հարաբերությունների նախարար Սունգ Թաոի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրի լավ հարաբերություններին և սերտ տեսակետներին, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ասել է.«Իրանը պատրաստ է Պակիստանի ճանապարհով գազ արտահանել Չինաստան»:

Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի ճնշումների ու շրջափակումների պայմաններում, դիմադրողական տնտեսությունն ինչպես է կարողացել Իրանում հասարակական ու տնտեսական կայունություն հաստատել, Էսհաղ Ջահանգիրին ասել է.«Դիմադրողական տնտեսության ընդհանուր քաղաքականությունները հիմնված են ներքին տարողությունների, հարևան ու բարեկամ երկրների, այդ թվում` Չինաստանի հետ հարաբերությունների ընդլայնման, նավթային եկամուտներից կախվածության նվազեցման, գիտահեն տնտեսության ընդլայնման և տնտեսությունը ժողովրդական դարձնելու վրա»:

Չինաստանի իշխող կուսակցության միջազգային հարաբերությունների նախարար Սունգ Թաոն նշել է, որ Թեհրանի հետ հարաբերությունները Պեկինի համար ռազմավարական նշանակություն ունեն և Չինաստանը գիտակցում է ՀԳՀԾ-ի համաձայնության հարցով Իրանի մտահոգությունները:

ԱՄՆ-ը Չինաստանից պահանջել է շրջափակման պայմաններում նվազեցնել Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունները: