ԻԼԻՊ-ի 30 հազար ահաբեկիչներ տիրապետում են 300 միլիոն դոլար հարստության
https://parstoday.ir/hy/news/iran-i109939-ԻԼԻՊ_ի_30_հազար_ահաբեկիչներ_տիրապետում_են_300_միլիոն_դոլար_հարստության
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, ԻԼՊԻ-ի 30 հազար անդամներ դեռևս ողջ են:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 30, 2019 11:58 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի 30 հազար ահաբեկիչներ տիրապետում են 300 միլիոն դոլար հարստության

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, ԻԼՊԻ-ի 30 հազար անդամներ դեռևս ողջ են:

Երկուշաբթի օրը հրապարակած զեկույցում,  ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբում, որն արտասահմանցի ահաբեկիչների տրամադրության տակ գտնվող ամենամեծ հենակներից է, գտնվում են ԻԼԻՊ-ի 30 հազար ահաբեկիչներ:

ՄԱԿ-ի զեկույցում ասված է, որ ԻԼԻՊ-ն ու Ալ-Ղաիդան մրցակցում են շատ վայրերում իրենց իշխանությունը հաստատելու համար:

Անդրադառնալով ԻԼԻՊ-ի ֆինանսական աղբյուրներին ՄԱԿ-ը հաղորդել է, որ ամենայն հավանականությամբ, ահաբեկչական խմբավորումն իր տրամադրության տակ ունի 50-300 միլիոն դոլար հարստություն, սակայն զուրկ է անհրաժեշտ կանխիկ գումարից իր ծրագրերն իրագործելու համար:

Անցած հինգշաբթի օրը, Եվրամիության անվտանգության կոմիսար Ջուլիան Քինգը Եվրապառլամենտում ասել էր, որ անվտանգության հաշվարկների համաձայն, 5500 ահաբեկիչներ եվրոպական երկրներից Իրաք ու Սիրիա են մեկնել և միացել են ԻԼԻՊ խմբավորմանը: