Իրանի խորհրդարանի նախագահ.«Թեհրան-Պեկին հարաբերությունները գլոբալ անվտանգության ու խաղաղության օգտին են»
https://parstoday.ir/hy/news/iran-i109953-Իրանի_խորհրդարանի_նախագահ._Թեհրան_Պեկին_հարաբերությունները_գլոբալ_անվտանգության_ու_խաղաղության_օգտին_են
Իրանի խորհրդարանի նախագահը Թեհրան-Պեկին հարաբերությունների ընդլայնումը համարել է օգտակար՝ գլոբալ անվտանգության ու խաղաղության համար: Նա ասել է.«Իրանի իսլամական խորհրդարանը ողջունում է երկկողմ հարաբերությունների ընդլայնումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2019 13:45 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահ.«Թեհրան-Պեկին հարաբերությունները գլոբալ անվտանգության ու խաղաղության օգտին են»

Իրանի խորհրդարանի նախագահը Թեհրան-Պեկին հարաբերությունների ընդլայնումը համարել է օգտակար՝ գլոբալ անվտանգության ու խաղաղության համար: Նա ասել է.«Իրանի իսլամական խորհրդարանը ողջունում է երկկողմ հարաբերությունների ընդլայնումը»:

Երեքշաբթի օրը, Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային հարցերի նախարար Սունգ Թաոյի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Ալի Լարիջանին ասել է.«Իրանի ու Չինաստանի խորհրդակցությունները և որոշ բարեկամ երկրների ընկերակցությունը, կարող են դեմ դուրս գալ ԱՄՆ-ի թշնամություններիմ ու չեզոքացնել դրանց»:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային հարցերի նախարար Սունգ Թաոն նույնպես շեշտել է.«Իրանի ու Չինաստանի փորձառությունները ցույց են տալիս, որ զարգացող երկրները կարիք չունեն կրկնօրինակել զարգացման արևմտյան մոդելը և զարգացման տեղական մոդելով կարող են առաջ գնալ: 

ՀԳՀԾ-ի պաշտպանման և բոլորի կողմից պարտավորությունների իրագործման հարցով հովանավորելով Իրանի կողմից տարվող ջանքերը, Սունգ Թաոն հստակեցրել է.«Այս այցելության նպատակներից մեկը՝ ԱՄՆ-ի միակողմանի ու առավելատենչական քայլերին դիմակայելու հարցում երկու երկրի քայերի համակարգումն է»: