ԻԻՀ առաջնորդի դիրքորոշումը Բահրեյնում պայքարող երիտասարդների մահապատժի վերաբերյալ
Բահրեյնի Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից երկու երիտասարդների սպանությունից հետո, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ստեղծագործությունների հրապարակման գրասենյակի տեղեկատվական կայքը հրապարակել է Այաթոլլահ Խամենեիի դիրքորոշումն այդ ոճրագործության վերաբերյալ:
ԻԻՀ մեծարգո առաջնորդն այդ դեպքի մասին ասել է.«Բռնությունն ու դաժանությունը չեն հարատևելու, արդարատենչ ժողովուրդների որոշումն ու կամքը հաղթելու են»:
Շարունակելով իր դեմ բողոքողներին հալածելը, Ալե Խալիֆայի ռեժիմն անցած շաբաթ օրը երկու բահրեյնցի երիտասարդների՝ 24-ամյա Ահմադ Ալ-Մալալիին և 25-ամյա Ալի Ալ-Արաբին, կտտանքների ենթարկելուց հետո մահապատժի ենթարկեց:
Ավելի վաղ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն բազմիցս իր դիրքորոշումներում անդրադարձել է այդ ռեժիմի ոճրագործություններին և դատապարտել է դրանք:
Բահրեյնի ժողովուրդը ծավալուն ցույցեր է անցկացրել այդ երկրի տարբեր շրջաններում, որոնք նվիրված են երկու նահատակված երկիտասարդների հիշատակին: Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ:
Անցած 7 տարիների ընթացքում Բահրեյնի ռեժիմն ավելի քան 11 հազար քաղաքացիների ձերբակալել է անհիմն մեղադրանքներով, մի խմբին մահապատժի է ենթարկել, շատերին զրկել է քաղաքացիական իրավունքներից և վտարել է այդ երկրից: