Իրանի նախագահ.«Ամերիկացիներին հուսահատեցրել է իրանցիների դիմադրությունը»
Իրանի նախագահն ասել է.«Իրանի ժողովրդի թշնամիները անցյալ տարի հայտարարում էին, թե պարտության են մատնելու Իրանի անկախությունը, սակայն այսօր նրանց հուսահատեցրել է իրանցիների դիմադրությունը»:
Հինգշաբթի օրը, Արևելյան Ատրպատական նահանգի համակցված ցիկլի «Հարիս» էլեկտրակայանի մի բաժնի շահագործման հանձնման արարողության ընթացքում, Իրանի նախագահը Իրանի շրջափակումը համարել է ամերիկացիների համար քաղքական, բարոյական և իրավական պարտություն, հավելելով.«ԱՄՆ-ի կողմից Իրանի շրջափակումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն պարտվել է միջազգային կառույցների, ՄԱԿ-ի և Իրանի մեծ ժողովրդի դեմ»:
Նշելով, որ ամերիկացիներն Իրանի շրջափակմամբ միայն պարտության եմ մատնվել, Իրանի նախագահն ասել է.«Իրանի ժողովրդի թշնամիները այնքան անճար են, որ շրջափակման են ենթարկում Իրանի ԱԳ նախարարին և վախենում են Մոհամմեդ Ջավադ Զարիֆի պես դիվանագետի տրամաբանությունից ու հարցազրույցից»:
Իրանի դեմ շրջափակումների արդյունքը համարելով քաղաքականության ու արդյունաբերության ոլորտում Իրանի անկախության ու դիմադրության ամրապնդումը, Նախագահ Ռոհանին ասել է.«Առաջիկա ամիսների ընթացքում ավիացիոն արդյունաբերության հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում մեծ նախագծեր են շահագործման հանձնվելու, որոնց գործադրումը թշնամու ճնշումների ու պատժամիջոցների պայմաններում հպարտության առիթ է տալիս»: