Իրանի ակտիվ ու ազդեցիկ դիվանագիտությունը չի կարող պատժամիջոցների ենթարկվել
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Իրանի ազդեցիկ ու ակտիվ դիվանագիտությունը պատժամիջոցների ենթակա չէ և ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն կարող կանխել Իրանի ճշմարիտ ու իրական ձայնի արտացոլումն աշխարհում»:
Կիրակի օրն անդրադառնալով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցների սահմանմանը, Ալի Շամխանին նշել է.«Իրանի ԱԳ նախարարի նկատմամբ պատժամիջոցների սահմանումն ապացուցեց,որ ԱՄՆ-ի «Առավելագույն ճնշման բանեցման» գնացքը կանգ է առել «Ձախողման կայանում» և նրա ուղևորները ռելսը պարտավորությունների կատարման և Իրանի օրինական իրավունքների հարգման ուղղությամբ փոխելուց բացի այլ ելք չունեն»:
Իրանի Ազգային Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման ռազմավարության ձախողման մասին ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալով և Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ռազմավարություն կիրառելով, փորձեց նվաստացնել իր ներքին մրցակիցներին և միջազգային հանրությանը՝ բոլորին ապացուցելով, որ ինքն այլ անձնավորություն է և որ նորարարական եղանակներով կարող է նվազագույն ծախսով առավելագույն օգուտ քաղել»: