Զարիֆը հմտության ու աշխատասիրության խորհրդանիշ է
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը ԻԻՀ արտգործնախարարին դիվանագիտության ոլորտում հմտության ու աշխատասիրության խորհրդանիշ է բնութագրել:
Երկուշաբթի օրը, արտգործնախարարությունում հանդիպելով Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին շնորհակալություն է հայտնել նրա ձեռնարկած քայլերի կապակցությամբ:
Լարիջանին ասել է.«Զարիֆը դիվանագիտության ոլորտում անխոնջ աշխատանք է ծավալել և բազում ձեռքբերումներ է ունեցել իսլամական հեղափոխության ու ԻԻՀ համակարգի համար»:
Իրանի արտգործնախարարին խելացի ու հմուտ դիվանագետ բնութագրելով, Լարիջանին ասել է.«Զարիֆը լրջությամբ, խոհեմությամբ, հետևողականորեն ու հզորությամբ պաշտպանում է Իրանի շահերը և նրա ազդեցիկ ջանքերը պատճառ դարձան, որ այսօր Իրանի ժողովրդի թշնամիները նրա դեմ պատժամիջոցներ սահմանեն»:
Հանդիպման ժամանակ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Ողջ կարողությամբ միջազգային բեմում պաշտպանում է Իրանի ժողովրդի իրավունքներն ու ազգային շահերը»: