Իրանի արտգործնախարար. Ես հրաժարվեցի հանդիպել Թրամփի հետ և պատժամիջոցի ենթարկվեցի
Անդրադառնալով անցած ամիս Նյու Յորք կատարած իր այցին, Իրանի արտգործնախարարն ասել է. «Ուղևորության ընթացքում ինձ ասացին, որ երկու շաբաթվա ընթացքում ինձ պատժամիջոցների կենթարկեն, եթե չընդունեմ Միացյալ Նահանգների Նախագահին հանդիպելու առաջարկը»:
Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ ամերիկացիները չեն հավատում խոսքի ազատությանը: Նա հավելել է.«Բանակցությունն ու դիվանագիտությունը երբեք չեն ավարտվի, և ես կշարունակեմ աշխատել»:
Զարիֆն ընդգծել է, որ գերիշխանության, գերտերության և բռնազավթման դարաշրջանն ավարտվել է, հավելելով.«Ամերիկան չի կարող անգամ կոալիցիա կազմել, քանի որ երկրներն ամաչում են միանալ այդ կոալիցիային»:
Իրանի արտգործնախարարը նաև ասել է, որ անմեղ ամերիկացիները զենքի կրակոցների, բռնարարքների և բռնության մշակույթի գերին են դարձել: Նա նշել է, որ այն մշակույթը, որը խոսում է պատերազմի մասին ՝ որպես սեղանին դրված տարբերակ, հաջողակ չէ, և եթե ԱՄՆ-ն հրաժարվի օրինազնցությունից, ապա բոլոր խնդիրները կլուծվեն:
Զարիֆն անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն և եվրոպացիների պարտավորությունները չկատարելուն, ասել է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանը կձեռնարկի երրորդ քայլը, սակայն դա չի նշանակում, որ Իրանը հեռանում է ՀԳՀԾ-ից: