Իրանի նախագահ.«Թեհրան-Բաքու հարաբերությունները զարգանում են»
Իրանի նախագահը Թեհրանի ու Բաքվի հարաբերությունները բարեկամական ու զարգացող է որակել:
Երեքշաբթի օրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հոռախոսազրույցի ընթացքում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ երկու երկրների պատասխանատուների ջանքերի շնորհիվ, Իրանի ու Ադրբեջանի միջև համաձայնություններն ու համագործակցություններն ավելի արդյունավետ կլինեն:
Հասան Ռոհանին Ադրբեջանի Հանրապետությանը Իրանի ընկեր և բարեկամ երկիրը համարելով, վստահություն է հայտնել, որ այս բարեկամությունն ու եղբայրությունն առավել քան երբևէ, կընդլայնվի:
Հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորելով Ղուրբան բարեբաստիկ տոնի կապակցությամբ, նշել է.«Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններն ու համագործակցությունները զարգացող ընթացք ունեն, ինչը կողմերի պատասխանատուների ջանքերի արդյունքն է»: