ԻԻՀ Առողջապահության նախարարը քննադատել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նկատմամբ միջազգային հանրության լռությունը
ԻԻՀ Առողջապահության նախարարը քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների նկատմամբ միջազգային հանրության լռությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեյսուսին հղած նամակում, Սաիդ Նամաքին վերջինիս կոչ է արել կանխել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը:
Նամակում, ԻԻՀ Առողջապահության նախարարը միջազգային հանրությանը և ԱՀԿ-ին կոչ է արել չլռել Վաշինգտոնի ոճրագործությունների նկատմամբ և թույլ չտալ, որխեսզի ԱՄՆ-ի անօրինական ու դաժան քաղաքկանությունները վնասեն Իրանի ժողովրդին:
Սաիդ Նամաքին նամակում նշել է, որ ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների հետևանքով, լուրջ խնդիրներ են առաջացել հատուկ բուժում ստացող հիվանդների համար անհրաժեշտ դեղորայքի ներմուծման հարցում:
ԻԻՀ Առողջապահության նախարարը հավելել է. «Իրանի ժողովրդի դեմ ուղղված ԱՄՆ-ի կառավարության դաժան գործողությունները կարող են որակվել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն»: