Իրանը պատրաստակամ է ամրապնդել Իտալիայի հետ հարաբերությունները
ԻԻՀ նախագահը, Թեհրանի և Հռոմի միջև հարաբերությունները պատամական ու բարեկամական որակելով, նշել է, որ Իրանը պատրաստակամ է ամրապնդել ու խորացնել Իտալիայի հետ իր հարաբերությունները:
Կիրակի օրը, Իտալիայի նորանշանակ դեսպան Ջուզեպպե Պերրոնին, իր հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին: Հանդիպման ժամանակ, Ռոհանին նշել է, որ Իտալիան արդեն երկար տարիներ համարվում է Իրանի առևտրային գործընկերը: Նա հավելել է. «Թեհրանը վճռակամ է պահպանելու Իտալիայի հետ վաղեմի բարեկամական հարաբերությունները»:
Ռոհանին հավելել է, որ միակողմանի ու անարդար պատժամիջոցները չեն կարող ազդել Իրանի ու Իտալիայի միջև հարաբերությունների վրա: Նրա խոսքերով. «Իրանն ու Իտալիայն ներկա իրավիճակում պետք է ամրապնդեն իրենց հարաբերություներն օգտվելով ժամանակակից հնարավորություններից և համատեղ ներդրումներ անեն»:
Իրանում իտալիայի նորանշանակ դեսպան Ջուզեպպե Պերրոնին, հանդիպման ժամանակ ասել է. «Իտալիան կարևորում է Իրանի հետ բոլոր բնագավառներում հարաբերությունների ընդլայնումը»: