Գեներալ Հաթամի. Իրանն Իրաքի անվտանգությունը համարում է սեփական ավտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i110598-Գեներալ_Հաթամի._Իրանն_Իրաքի_անվտանգությունը_համարում_է_սեփական_ավտանգությունը
Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրաքի պաշտպանության ամրապնդումն Իրանի հիմնական ռազմավարություններից է: Նա հավելել է. « Իրանն Իրաքի անվտանգությունը համարում է սեփական ավտանգությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2019 14:34 Asia/Tehran
  •  Գեներալ Հաթամի. Իրանն Իրաքի անվտանգությունը համարում է սեփական ավտանգությունը

Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրաքի պաշտպանության ամրապնդումն Իրանի հիմնական ռազմավարություններից է: Նա հավելել է. « Իրանն Իրաքի անվտանգությունը համարում է սեփական ավտանգությունը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, գեներալ Ամիր Հաթամին, կիրակի օրը Թեհրանում հանդիպել է Իրաքի ՆԳ նախարար Յասին Թալեհ Ալիասրիի հետ: Հանդիպման ժամանակ, Հաթամին կարևորել է սռպառնալիքներին դիմակայելու հարցում Իրաքի բանակի ուժի ավելացումը: Նա հավելել է. «Ահաբեկիչների դեմ պայքարում Իրաքին ցուցաբերվող Իրանի աջակցությունը ոչ թե կարճաժամկետ գործողություն է, այլ երկարաժամկետ ռազմավարություն»:

Հանդիպման ժամանակ, Յասին Թալեհ Ալիասրին, բարձր գնահատելով ահաբեկիչների դեմ պայքարում Իրաքին ցուցաբերված Իրանի աջակցությունը, հավելել է. «Իրանի հետ ռազմական և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումն Իրաքի կառավարության առաջնահերթություններից է»:

Նա հավելել է, որ Իրանն առաջին երկիրն էր, որ կանգնեց Իրաքի ժողովրդի կողքին՝ ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում: Ալիասրին նշել է. «Իրանը կարող է ապահով հենման կետ լինել ճգնաժամային պայմաններում»: