Իրանն ու Չիանստանն ընդգծել են երկկողմ համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i110608-Իրանն_ու_Չիանստանն_ընդգծել_են_երկկողմ_համագործակցությունների_ընդլայնման_անհրաժեշտությունը
Իրանի խորհրդարանի արտաքին հարաբերւթյւնների և ազգային անվտանգության կոմիտեի նախագահը և Թեհրանում Չինաստանի դեսպանն ընդգծել են երկկողմ համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2019 04:45 Asia/Tehran
  • Իրանն ու Չիանստանն ընդգծել են երկկողմ համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանի խորհրդարանի արտաքին հարաբերւթյւնների և ազգային անվտանգության կոմիտեի նախագահը և Թեհրանում Չինաստանի դեսպանն ընդգծել են երկկողմ համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Խորհրդարանի լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Մոջթաբա Զուլնուրին, կիրակի օրը Չանգ Հուայի հետ հանդիպման ժամանակ նշել է. «Պեկինի ու Թեհրանի բարեկամական ու պատմական հարաբերությունները նպաստում են քաղաքական, խորհրդարանական, տնտեսական ու մշակութային ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանը»:

Քննադատելով միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի միակողման քաղաքականությունը, Զուլնուրին հավելել է. «Իրանի ու Չինաստանի նման երկրների նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականություններն ու պատժամիջոցները պատճառ են դարձել, որ տարածաշրջանային ու համաշխարհային հարցերի շուրջ տարբեր երկրների տեսակետերը նմանվեն իրար, թույլ չտալով, որ աշխարհում տիրի միաբևեռ համակարգ»:

Իրանում Չինաստանի դեսպանը, հանդիպման ժամանակ բարձր գնահատելով միջազգային ասպարեզում այդ երկրին ցուցաբերած Իրանի աջակցությունն, ընդգծել է տարբեր բնագառվառներում կողմերի համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: