Օգոստոս 19, 2019 18:32 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ. ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականություննեը չեն  սահմանափակվելու Թեհրանով

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «միակողմանի քաղաքաանություննեը չեն սահմանափակվելու Թեհրանով և եվրոպական երկրները նույնպես կրելու են դրանց ազդեցությունը»:

Երկուշաբթի օրը, Հելսինկիում Ֆինլանդիայի արտաքին գործերի և զարգացման նախարար Վիլլե Ակիննարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականություններին հակազդելու և Իրանի նկատմամբ տնտեսական պատերազմի հե տևանքները մեղմելու համար գոյություն ունեն տարբեր ճանապարհներ, այդ թվում՝ երկկողմ առևտրաշրջանառության ավելացումը և բազմակողմանի փոխգործակցության միջոցների կիրառումը, որնցից է Instax-ը»:

Զարիֆը կարևորել է Իրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացման հարցում Ֆինլանդիայի դերը, որպես ՀԳՀԾ-ի գործադման հարցով ԵՄ ժամանակավոր նախահագող: Նա ասել է. «Իրանցի առևտրականներն ու գործարարները, ՀԳՀԾ-ի շրջանակներում, Եվրոպայից առավել մեծ ակնկալիքներ ունեին»:

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ-ում իր երկրի նախագահությունը լավ առիթ է՝ Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությունները ընդլայնելու համար: Նա հավելել է. «ԵՄ-ում Ֆինլանդիայի նախագահությունը կարևոր դերակատարություն է ունենալու լարվածությունների նվազեցման հարցում»:

Նա հավելել է, որ Իրանի հետ հարաբերությունների ապագան լուսավոր է:

 

 

Պիտակ