Իրանը դատապարտել է օկուպացված Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է օկուպացված Պաղեստինում ցեղասպանության շարունակումը և վերջին շաբաթվա ընթացքում Գազայի հատվածի տարբեր շրջաններում հարյուրավոր անպաշտպան պաղեստինցիների դաժան սպանությունները։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային Սիոնիստական ռեժիմի բանակի կողմից բնակելի թաղամասերի, փախստականների վրանների և կենսականորեն կարևոր օգնության բաշխման վայրերի վրա շարունակական հարձակումները որակել է որպես աննախադեպ պատերազմական հանցագործություններ:
Անդրադառնալով փախստականների տեղակայման վայրերի վրա կրկնվող թիրախային հարձակումներին, ինչպես նաև Գազա քաղաքում Մուստաֆա Հաֆեզի անվան դպրոցի դաժան ռմբակոծությանը, Բաղային Միացյալ Նահանգներին, Գերմանիային և օկուպացիոն ռեժիմի այլ աջակիցներին ու արդարացնողներին մեղադրել է Գազայում շարունակվող ցեղասպանությանն ու մարդկության դեմ հանցագործություններին աջակցելու մեջ։
Նա նշել է, որ Սիոնիստական ռեժիմի իշխանությունների կողմից Արևմտյան ափի միացման մասին կրկնվող պնդումները վկայում են ռեժիմի էքսպանսիոնիզմի մասին և կոչ է արել միջազգային հանրությանն ու իսլամական երկրներին անհապաղ և լուրջ գործողություններ ձեռնարկել՝ ճնշված պաղեստինցիներին աջակցելու և որպես ազգ, պատմական ու խորը արմատներ ունեցող ինքնությունը վերացնելու գաղութային ծրագրին դիմակայելու համար։
Նա ողջունել է մարդու իրավունքների հարցերով զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի շարունակական ջանքերը՝ Սիոնիստական ռեժիմի դաժան հանցագործությունները բացահայտելու և ճնշված պաղեստինցի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, և դատապարտել Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի այլ կողմնակիցների կողմից լրագրողին լռեցնելու ուղղությամբ ճնշումների աճը։