ՀՀ–ն կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը. Նիկոլ Փաշինյան
(last modified Fri, 04 Jul 2025 08:43:55 GMT )
Հուլիս 04, 2025 12:13 Asia/Tehran
  • ՀՀ–ն կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են ժողովուրդների պատմական բարեկամությունը, ժողովրդավարական սկզբունքներին ու քրիստոնեական արժեքներին նվիրվածությունը, ինչպես նաև հաստատուն հանձնառությունը ազատությանը, արժանապատվությանը և արդարությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի առիթիվ։

«Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր, ներառյալ՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի բարձր մակարդակի կհասցնենք մեր հարաբերությունները՝ ի բարօրություն Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների: Բարձր եմ գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Ձեր տեսլականը»,– ասված է ուղերձում։

Փաշինյանը նշել , որ լիահույս է, թե Միացյալ Նահանգները հիմնարար ներդրում կունենա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատելու և բարգավաճում ապահովելու գործում:

«Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անսասան հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներին համահունչ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորել է կառավարության և հայ ժողովրդի անունից։

arm.sputniknews