Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
(last modified Fri, 04 Jul 2025 08:59:18 GMT )
Հուլիս 04, 2025 12:29 Asia/Tehran
  • Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Ստամբուլում կայացած ատոմային էներգետիկայի գագաթնաժողովում, Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան նախագահը տեղեկացել է, որ կորպորացիայի դուստր ընկերությունը՝ «Akkuyu Nuclear Inc», դիտարկում է իր բաժնեմասի վաճառքը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

«Որքան մոտենում ենք առաջին էներգաբլոկի էլեկտրաէներգիա արտադրելու փուլին, այնքան ավելանում է ներդրողների հետաքրքրությունը», – ասել է Դեդուսենկոն։

Թուրքիայում կառուցվող 25մլրդ դոլար արժողությամբ ատոմակայանում ռուսկաան 49% բաժնեմասի վաճառքի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում ինչպես թուրք, այնպես էլ արտասահմանյան ներդրողների հետ։

Թուրքիայի Մերսին նահանգում կառուցվող 4.8 գիգավատ հզորությամբ  «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը ներկայումս գտնվում է փորձարկման փուլում։ Նախատեսվում է, որ այն կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

Հիշեցնենք, որ 2018թ. թուրքական «Cengiz Holding», «Kolin Insaat» և «Kalyon Insaat» ընկերությունների կոնսորցիումը դուրս եկավ գործարքից՝ չհաջողելով համաձայնության գալ կոմերցիոն պայմանների շուրջ։