ԻԻՀ Պաշտպանության փոխնախարար. «Բավար 373»-ը գերազանցում է ամերիկյան Պատրիոտ համակարգին
Իրանի ՊՆ էլեկտրոնային արդյունաբերության կազմակերպության ղեկավարը հայտարարել է. ««Բավար 373» համակարգը հարյուր տոկոսով նախագծվել ու արտադրվել է Իրանի մասնագետների կողմից»:
Շարոխ Շահրամը, հինգշաբթի օրը կայացած հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է «Բավար 373» ՀՕՊ համակարգի հեռահարությունը գերազանցում S 300-ին և վերջինիս համեմատությամբ, ավելի զարգացած է հայտնաբերելու, մարտական ու մահաբեր ուժի տեսանկյունից»:
Նա հավելել է, որ այս համակարգն ունի հայտնաբերող ռադար, որի տիրույթը կազմում է 320 կմ, և հետևող ռադար, որը կարող է աշխատել 250 կմ հեռավորության վրա՝ բարձր ճշգրտությամբ:
Շարոխ Շահրամը նշել է, որ «Բավար 373» համակարգը գերազանցում է ամերիկյան Պատրիոտ համակարգին: Նա հավելել է. «Այս համակարգն օժտված է ավելի քան 10 000 օպտիկական բաղադրիչներով կամ «բարդ աչքով», որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մի ռադար: Համակարգը կիրառվելու է բալիստիկ հրթռիների դեմ»: