Իրանի կառավարության խոսնակ.«Իսրայելի ռեժիմը պետք է ընդունի իր ագրեսիվ քայլերի պատասխանատվությունը»
Իրանի կառավարության խոսնակը դատապարտելով Իսրայելի ռեժիմի կողմից Սիրիայի, Լիբանանի ու Իրաքի դեմ իրականացված ոտնձգություններն ընդգծել է.«Սիոնիստական ռեժիմը պետք է ընդունի իր ագրեսիվ քայլերի պատասխանատվությունը» :
Այսօր կայացած մամլո ասուլիսում, նշելով, որ Սիոնիստական ռեժիմը չպետք է չարաշահի տարածաշրջանի ժողովուրդների ինքնազսպվածությունը, Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին հավելել է.«Իրանը կաջակցի Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի ժողովուրդների օրինական պաշտպանության իրավունքին»:
Ռաբիին Լիբանանի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի զգուշացումը ագրեսորներին ուղղված կտրուկ ուղերձ համարելով ասել է.«Սիոնիստական ռեժիմը վերջին ամիսներին հանդգնորեն խախտել է միջազգային օրենքները»:
Իրանի կառավարության խոսնակը Սիոնիստական ռեժիմի կողմից Իրաքի Ալ-Հաշդ Ալ-Շաաբիի կենտրոնակայանների դեմ իրականացված ագրեսիայի մասին ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը չի խնայելու ոչ մի ջանք՝ Սիոնիստական ռեժիմի ոտնձգություններին դիմակայելու հարցում իրաքցիներին օգնելու համար»:
Անդրադառնալով իրանական «Գրեյս -1» նավթատար նավի վիճակին, Ռաբիին ասել է.«Իրանը վաճառել է այդ նավում առկա նավթը և այժմ նավթի գնորդը կորոշի թե իր նավթի բեռնվածքի նպատակակետը որտեղ է լինելու»:
Ռաբիին ընդգծել է.«Իրանում ոչ մի ցանկություն չկա ամերիկացի պաշտոնատարների հետ հանդիպելու համար»: