Զարիֆի թուիթերյան գրառումն Իրան-Չինաստան 25-ամյա «ճանապարհային քարտեզի» մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i110856-Զարիֆի_թուիթերյան_գրառումն_Իրան_Չինաստան_25_ամյա_ճանապարհային_քարտեզի_մասին
Իրանի ԱԳ նախարարն իր թուիթերյան էջում ընդգծել է, որ 25-ամյա ճանապարհային քարտեզ է ներկայացնելու Պեկինում Իրանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերություն իրականացնելու և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ ակտիվ դերակատարություն ունենալու համար:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Օգոստոս 26, 2019 13:40 Asia/Tehran
  • Զարիֆի թուիթերյան գրառումն Իրան-Չինաստան 25-ամյա «ճանապարհային քարտեզի» մասին

Իրանի ԱԳ նախարարն իր թուիթերյան էջում ընդգծել է, որ 25-ամյա ճանապարհային քարտեզ է ներկայացնելու Պեկինում Իրանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերություն իրականացնելու և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ ակտիվ դերակատարություն ունենալու համար:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այսօր անդրադառնալով Ֆրանսիա և Չինաստան կատարած իր այցերին հավելել է.«Կարևոր օրեր են առջևում»:

Զարիֆը, կիրակի երեկոյան Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հրավերով, այցելեց այդ երկրի հարավ-արևմտյան Բիարից քաղաք, որտեղ կայացավ Մեծ Յոթնյակի երկրների գագաթաժողովը:

Իրանի ԱԳ նախարարն երկուշաբթի առավոտյան Թեհրանից  մեկնեց Պեկին և այսօր կեսօրից առաջ ժամանեց Չինաստան:

Զարիֆը Չինաստանից հետո կմեկնի Ճապոնիա, ապա՝ Մալայզիա:

Սա Իրանի ԱԳ նախարարի երկրորդ այցն է Պեկին և Տոկիո: