Զարիֆի թուիթերյան գրառումն Իրան-Չինաստան 25-ամյա «ճանապարհային քարտեզի» մասին
Իրանի ԱԳ նախարարն իր թուիթերյան էջում ընդգծել է, որ 25-ամյա ճանապարհային քարտեզ է ներկայացնելու Պեկինում Իրանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերություն իրականացնելու և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ ակտիվ դերակատարություն ունենալու համար:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այսօր անդրադառնալով Ֆրանսիա և Չինաստան կատարած իր այցերին հավելել է.«Կարևոր օրեր են առջևում»:
Զարիֆը, կիրակի երեկոյան Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հրավերով, այցելեց այդ երկրի հարավ-արևմտյան Բիարից քաղաք, որտեղ կայացավ Մեծ Յոթնյակի երկրների գագաթաժողովը:
Իրանի ԱԳ նախարարն երկուշաբթի առավոտյան Թեհրանից մեկնեց Պեկին և այսօր կեսօրից առաջ ժամանեց Չինաստան:
Զարիֆը Չինաստանից հետո կմեկնի Ճապոնիա, ապա՝ Մալայզիա:
Սա Իրանի ԱԳ նախարարի երկրորդ այցն է Պեկին և Տոկիո: