Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները կարևորում են երկկողմ հարաբերությունների խորացումը
Իրանի և Չինաստանի արտգործնախարարները կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը և խորացումը քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային և էներգետիկ ոլորտներում:
«ԻՌՆԱ-ի» հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յիի Պեկինում կայացած հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր:
Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին ՀԳՀԾ-ն որակել է որպես դիվանագիտության կարևոր ձեռքբերում և բազմակողմանիության խորհրդանիշ: Նա մերժելով ցանկացած միակողմանիություն ՝ Չինաստանի վճռականությունն է հայտնել Իրանի և միջազգային հանրության հետ համագործակցելու մասին և կարևորել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը, որպես միջազգային մեծ ձեռքբերում:
ԻԻՀ արտաքին գործերի նախարարը այսօր ժամանել է Պեկին: Նրան ողջունել են Չինաստանի պաշտոնատարները:
Պեկինից երկորյա այցից հետո, Զարիֆը կայցելի նաև Ճապոնիա և Մալայզիա: