Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները կարևորում են երկկողմ հարաբերությունների խորացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i110860-Իրանի_և_Չինաստանի_ԱԳ_նախարարները_կարևորում_են_երկկողմ_հարաբերությունների_խորացումը
Իրանի և Չինաստանի արտգործնախարարները կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը և խորացումը քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային և էներգետիկ ոլորտներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2019 14:47 Asia/Tehran
  • Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները կարևորում են երկկողմ հարաբերությունների խորացումը

Իրանի և Չինաստանի արտգործնախարարները կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը և խորացումը քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային և էներգետիկ ոլորտներում:

«ԻՌՆԱ-ի» հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յիի Պեկինում կայացած հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր:

Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին ՀԳՀԾ-ն որակել է որպես դիվանագիտության կարևոր ձեռքբերում և բազմակողմանիության խորհրդանիշ: Նա մերժելով ցանկացած միակողմանիություն ՝  Չինաստանի վճռականությունն է հայտնել Իրանի և միջազգային հանրության հետ համագործակցելու մասին և կարևորել է  ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը, որպես միջազգային մեծ ձեռքբերում:

ԻԻՀ արտաքին գործերի նախարարը այսօր ժամանել է Պեկին: Նրան ողջունել են Չինաստանի պաշտոնատարները: 

Պեկինից երկորյա այցից հետո, Զարիֆը կայցելի նաև Ճապոնիա և Մալայզիա: