Ռոհանի. Իրանն աշխարհի հետ լարվածության չի ձգտում
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը չի ցանկանում լարված հարաբերություններ ունենալ աշխարհի հետ: Նա հավելել է. «Իրանը ցանկանում է, որ տարածաշրջանում հաստատվի անվտանգություն ու խաղաղություն, իսկ երկրները համագործակցեն միմյանց հետ»:
Երեքշաբթի օրը, Թեհրանում, 110 հազար բնակելի միավոր ունեցող թաղամասի բացման արարողության ժամանակ, Հասան Ռոհանին նշել է, որ որևէ երկիր չի կարող կոտրել Իրանի դիմադրությունը: Նա հավելել է. «Նրանք, որ տնտեսական ահաբեկչության միջոցով պատժամիջոցների են ենթարկել Իրանի ժողովրդին, պետք է հետ կանգնեն իրենց ընտրած վտանգավոր ուղուց և հարգանով ընդունեն իրանցիների իրավունքները»:
Ռոհանին հավելել է. «Առանց պաժամիջոցները չեղարկելու և թշնամական գործողությունները դադարեցնելու, ԱՄՆ-Իրան հարաբերություններում որևէ փոփոխություն տեղի չի ունենա»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի այն հայտարարություններին, թե Իրանը ձգտում է ատոմային զենք արտադրել, Ռոհանին հավելել է. «Իրանը նպատակ չունի արտադրել միջուկային զենք, քանի որ ԻԻՀ ռազմական դոկտրինայով նախատեսված է միայն սովորական զենքի արտադրությունը»:
Նա հավելել է. «Սակայն Իրանի այս քաղականությունը թշնամու նկատմամբ վախից չի բխում, այլ հիմնված է ԻԻՀ գերագույն առաջնորդի ֆիթվայի վրա»:
Անրադառնալով ՀԳՀԾ-ում մնացած անդամների հետ Իրանի բանակցությունների շարունակմանը, Հասան Ռոհանին ասել է. «Եթե ՀԳՀԾ-ի անդամները կատարեն հմաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, Իրանը նույնպես կկատարի իր պարտավորթույունները»: