Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Իրանը տեղայնացրել է միջուկային տեխնոլոգիան
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Իրանը տեղայնացրել է միջուկային տեխնոլոգիան:
Երեքշաբթի օրը, Արդեբիլ նահանգում գյուղատնտեսական ու բժշկական հետազոտությունների կենտրոն կատարած այցի ընթացքում, Ալի Աքբար Սալեհին հայտարարել է. «Իրանը մեծ առաջընթաց է արձանագրել հետազոտական և արդյունահանման ոլորտներում և կարողացել է հայտնաբերել իր հանքային պաշարների 80 տոկոսը:
Նա նշել է, որ ցենտրիֆուգների վրա իրականացված ուսումնասիրությունների և դրանց զարգացման շրջանակներում, Իրանը կարողացել է արտադրել «R6» ցենտրիֆուգներ, առթելով մեծ թվով երկրների բողոքը: Սալեհին հավելել է. «Իրանը, հետազոտությունների և արդիականցման ոլորտում, հակառակ ճարտարագիտությունից անցում է կատարել նախագծման փուլ»:
Սալահեին հայտարարել է Ալբորզ նահանգում ամենամեծ «միջուկային» հիվանդանոցի կառուցման մասին, նշելով. «Աշխարհում կառուցվել է ընդամենը 6 նման հիվանդանոց»: