Իրանն ու Ճապոնիան կառուցողական բանակցությունուններ են ունեցել ՀԳՀԾ-ի շուրջ
https://parstoday.ir/hy/news/iran-i110908-Իրանն_ու_Ճապոնիան_կառուցողական_բանակցությունուններ_են_ունեցել_ՀԳՀԾ_ի_շուրջ
ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը և Ճապոնիայի ԱԳՆ Շինզո Աբեն, Տոկիոյում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ՀԳՀԾ-ի գործադրման, ինչպես նաև տարածաշրջանային լարվածության ու այն նվազեցնելու ուղիների հետ կապված հարցեր:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 28, 2019 11:35 Asia/Tehran
  • Իրանն ու Ճապոնիան կառուցողական բանակցությունուններ են ունեցել ՀԳՀԾ-ի շուրջ

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը և Ճապոնիայի ԱԳՆ Շինզո Աբեն, Տոկիոյում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ՀԳՀԾ-ի գործադրման, ինչպես նաև տարածաշրջանային լարվածության ու այն նվազեցնելու ուղիների հետ կապված հարցեր:

Հանդիպումից հետո, Զարիֆն իր թուիթերյան էջում արած գրառման մեջ նշել է. «Ճապոնիայի վարչապետի և ԱԳ նախարարի հետ կառուցողական բանակցություններ ունեցանք Տոկիոյի ու Թեհրանի միջև լավ հարաբերությունների, Պարսից ծոցում լարվածության նվազեցման և Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու թեմաների շուրջ»: Նա հավելել է. «Իրանի ակտիվ դիվանագիտությունը կշարունակվի Մալայզիայում»:

Ճապոնիա կատարած այցից առաջ, Զարիֆն այցելել էր Չինաստան, որտեղ հանդիպել էր այդ երկրի ԱԳՆ Վանգ Յիի հետ:

Ճապոնիայից հետո, Զարիֆը մեկնելու է Մալայզիա: