Զարիֆ. Իրանի ժողովուրդը չի հանձնվի ճնշումներին
https://parstoday.ir/hy/news/iran-i110947-Զարիֆ._Իրանի_ժողովուրդը_չի_հանձնվի_ճնշումներին
Չինաստանի CCTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Իրանի արտգործնախարարն ընդգծել է. «Իրանի ժողովուրդը ոչ միայն չի ենթարկվում ճնշումներին, այլև առաջ է գնում իր ամբողջ ուժով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2019 04:55 Asia/Tehran
  •  Զարիֆ. Իրանի ժողովուրդը չի հանձնվի ճնշումներին

Չինաստանի CCTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Իրանի արտգործնախարարն ընդգծել է. «Իրանի ժողովուրդը ոչ միայն չի ենթարկվում ճնշումներին, այլև առաջ է գնում իր ամբողջ ուժով»:

ԻՌՆԱ-ի հինգշաբթի օրվա հաղորդման համաձայն, Զարիֆը, ով երկուշաբթի և երեքշաբթի օրերին գտնվում էր Չինաստանում, մասնակցել է չինական  CCTV հեռուստաընկերության «Համաշխարհային մոնիտորինգ» ծրագրին և խոսել ՀԳՀԾ-ի մասին: Նա ասել է. «ՀԳՀԾ-ի մյուս անդամների գործողություններից հտո, հատկապես համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն հաջորդող ժամանակահատվածում, Իրանը կրճատել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասը»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի ժողովուրդը դեռևս չի օգտվել ՀԳՀԾ-ով նախատեսված տնտեսական շահերից: Նա հավելել է. «Իրանի ժողովուրդը լավատեսորեն է տրամադրված ապագայի հանդեպ և ջանքեր է գործադրում առաջ գնալու համար»:

Խոսելով «Մետաքսի ճանապարհ»-ի շրջանակներում Իրան-Չինաստան հարաբերությունների մասին, Զարիֆը նշել է. «Մետաքսի ճանապարհը կարող է մեծ հնարավորություններ բացել երկրների առջև, նպաստել տնտեսական աճին, աղքատության դեմ պայքարին, ենթակառուցվածքների զարգացմանն ու անդրսահմանային հանցագործությունների կրճատմանը»: