Սալեհի.«Իրանի միջուկային գործունեությունն արագ տեմպով շարունակվում է»
https://parstoday.ir/hy/news/iran-i110957-Սալեհի._Իրանի_միջուկային_գործունեությունն_արագ_տեմպով_շարունակվում_է
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանի միջուկային գործունեությունը բոլոր ոլորտներում արագ տեմպերով շարունակվում է և երբեք չի դադարել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2019 12:29 Asia/Tehran
  • Սալեհի.«Իրանի միջուկային գործունեությունն արագ տեմպով շարունակվում է»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանի միջուկային գործունեությունը բոլոր ոլորտներում արագ տեմպերով շարունակվում է և երբեք չի դադարել»:

Այսօր Թեհրանի արևմուտքում գտնվող Ալբորզ նահանգում անցկացված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում,  Ալի Աքբար Սալեհին ասել է.«Միջուկային գործունեության ուժեղ տեմպերով շարունակումը պատճառ է դարձել, որ Դոնալդ Թրամփը միջուկային համաձայնագիրն անվանի ԱՄՆ-ի պատմության ամենավատ պայմանագիրը»:

Անդրադառնալով աշխարհում Իրանի դիրքին, Սալեհին հավելել է.«Միջինարևելյան տարածաշրջանն առանց Իրանի կամքի ու դերակատարության չի կարող իր ուզած ձևն ընդունել և Իրանը Միջին Արևելքի ներկայի ու ապագայի մասին որոշում կայացնողներից մեկն է համարվում»: