Սալեհի.«Իրանի միջուկային գործունեությունն արագ տեմպով շարունակվում է»
Օգոստոս 29, 2019 12:29 Asia/Tehran
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանի միջուկային գործունեությունը բոլոր ոլորտներում արագ տեմպերով շարունակվում է և երբեք չի դադարել»:
Այսօր Թեհրանի արևմուտքում գտնվող Ալբորզ նահանգում անցկացված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, Ալի Աքբար Սալեհին ասել է.«Միջուկային գործունեության ուժեղ տեմպերով շարունակումը պատճառ է դարձել, որ Դոնալդ Թրամփը միջուկային համաձայնագիրն անվանի ԱՄՆ-ի պատմության ամենավատ պայմանագիրը»:
Անդրադառնալով աշխարհում Իրանի դիրքին, Սալեհին հավելել է.«Միջինարևելյան տարածաշրջանն առանց Իրանի կամքի ու դերակատարության չի կարող իր ուզած ձևն ընդունել և Իրանը Միջին Արևելքի ներկայի ու ապագայի մասին որոշում կայացնողներից մեկն է համարվում»:
Պիտակ