Զարիֆ. ԱՄՆ-ը փորձում է կոտրել գործող համաշխարհային համակարգը
https://parstoday.ir/hy/news/iran-i111007-Զարիֆ._ԱՄՆ_ը_փորձում_է_կոտրել_գործող_համաշխարհային_համակարգը
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ներկա դրությամբ կիրառում է ամենադաժան ու միակողմանի քաղաքականություններից մեկը, որը կարող է սասանել համաշխարհային համակարգի հիմքերը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 31, 2019 08:16 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ը փորձում է կոտրել գործող համաշխարհային համակարգը

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ներկա դրությամբ կիրառում է ամենադաժան ու միակողմանի քաղաքականություններից մեկը, որը կարող է սասանել համաշխարհային համակարգի հիմքերը:

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը ուրբաթ օրը Շինհուա լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է. «ԱՄՆ-ը իր միակողմանի քաղաքականությամբ լուրջ սպառնալիք է վերածվել համաշխարհային համակարգի ու այլ երկրների համար»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի շրջանակում ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին, Զարիֆն ասել է. «Վաշինգտոնի ներկա իշխանությունները կիրառում են հատուկ ռազմավարություն, որը կարող է վտանգավոր լինել թե ամբողջ աշխարհի և թե հենց ԱՄՆ-ի համար»:

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Մետաքսի ճանապարհի «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» նախագծին, նշելով. «Իրանը մշտապես եղել է Մետաքսի ճանապարհի մի մասը և այդ ճանապարհը համարել է տարածաշրջանի ու բազմակողմանի համակարգի հաջողությունների ուղին»: