Իրանի առևտրափոխանակումների ծավալը հասել է ավելի քան 35 միլիարդ դոլարի
https://parstoday.ir/hy/news/iran-i111080-Իրանի_առևտրափոխանակումների_ծավալը_հասել_է_ավելի_քան_35_միլիարդ_դոլարի
ԻԻՀ մաքսային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. մարտի 21-ից մինչև օգոստոսի 22-ը Իրանի առևտրափոխանակումների ծավալը կազմել է 35 միլիարդ 539 միլիոն դոլար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2019 07:23 Asia/Tehran
  • Իրանի առևտրափոխանակումների ծավալը հասել է ավելի քան 35 միլիարդ դոլարի

ԻԻՀ մաքսային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. մարտի 21-ից մինչև օգոստոսի 22-ը Իրանի առևտրափոխանակումների ծավալը կազմել է 35 միլիարդ 539 միլիոն դոլար:

ԻԻՀ մաքսային կազմակերպության հաղորդման համաձայն, այս ժամանակահատվածում ոչ-նավթային արտադրանքների արտահանման ծավալը կազմել է ավելի քան 60 միլիոն 737 հազար տոննամ կամ 17 միլիարդ 800 միլիոն դոլար:

2019թ. մարտի 21-ից մինչև օգոստոսի 22-ը Իրանի արտահանման հինգ խոշոր ուղղություններն են եղել  Չինաստանը, Իրաքը, Թուրքիան, ԱՄԷ-ը և Աֆղանստանը, որտեղ արտահանվել է ավելի քան 13 միլիարդ 377 միլիոն դոլարի իրանական արտադրանք:

Տվյալների համաձայն, այդ ժամանակահատվածում, Իրսնը, Չինաստանից, ԱՄԷ-ից, Թուրքիայից, Հնդկաստանից և Գերմանիայից ներկրել է ավելի քան 12 միլիարդ 280 միլիոն դոլարի արտադրանք: